«Ալիևը դիվանագիտական հարթակներում իրեն ոչ ադեկվատ է պահում»․ Հովհաննես Իգիթյան

«Վերջին ժամանակներս Ալիևն ընդհանրապես քաղաքական, առնվազն դիվանագիտական տեսակետից իրեն ոչ ադեկվատ է պահում։ Այսինքն՝ ինքը անում է հայտարարություններ այն հարթակներում, որտեղ այդ հարցը չի քննարկվում»,- Factor TV-ի եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ այժմ Ալիևն իր հայտարարություններով մերժում է բանակցությունները որպես գործընթաց. «Քանի դեռ Ադրբեջանը դուրս չի եկել բանակցություններից, մենք, Մինսկի խումբը, Արցախը պետք է համարենք, որ Ադրբեջանը շարունակում է մասնակցել բանակցություններին, քանի դեռ օֆիցիալ այլ հայտարարություն չի հնչել։ Հա, ինքը խանգարում է, չի նպաստում բանակցային մթնոլորտի ստեղծմանը, բայց համարենք, որ ինքն աշխատում է իր հասարակության կարծիքի վրա, բայց եթե կողմերը, երեք կողմերը մի օր պատրաստ լինեն բանակցությունները սկսելու, Ադրբեջանը լինելու է սեղանի շուրջ»,- նշել է Իգիթյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Վազգեն Սարգսյանն այսպիսի Հայաստանի մասին չէր երազում, դրա համար էլ չկա»․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
1312:24
ԱԺ-ն քննարկում է ԹՐԻՓՓ նախագիծը (տեսանյութ)
1612:18
Արարատ Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ի մասին (տեսանյութ)
3312:12
«Դուք Ռոբերտ Քոչարյանի՞ն եք մեղադրում»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
3312:06
«Պետք է Կառավարության կազմի փոփոխություն՝ վարչապետի գլխավորությամբ». Էդգար Ղազարյան
4811:42
«Տարօրինակ է, որ ինձ, ով Հոկտեմբերի 27-ին 9 տարեկան էր, հարցնում եք՝ ինչո՞ւ չի բացահայտվել»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5711:36
«Ջրային կոմիտեի ղեկավարի միակ առնչությունը ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5811:30
«Հոկտեմբերի 27-ը Հայաստանի պետականության ճգնաժամի մեկնարկն էր»․ Սուրեն Սուրենյանց
5011:24