Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թևեր» կուսակցությունը և նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաև նոյեմբերին և դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։ Արման Թաթոյանը որևէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչև նոյեմբերի վերջը Քալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։ Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։ Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թևեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու և հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար»:
Մանրամասները՝ թերթի համարում:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1110:00
«Հարցերը շատ են. պետք է հասկանանք՝ ինչպես է եղել». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2609:48
«27 տարի անցավ ու ոչ մի բացահայտում»․ Անահիտ Բախշյան (տեսանյութ)
4409:24
«Իրանն է պատերազմ սկսել մեր դեմ»․ Թրամփ
10609:19
Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»
5009:00
«Ընդդիմությունը չպետք է սահմանափակվի ո՛չ հայտարարություններով, ո՛չ էլ պարզապես «ոչ» ասելով». Մետաքսե Հակոբյան
10503:12
«Եթե ընկնենք իդեալիստ–լիբերալների խելքին, ապա այսօրվա վիճակը դեռ երկար կշարունակվի». Արա Պողոսյան
10203:06
«Ի՞նչն եք տոնում, սեփական ժողովրդի դեմ ձեր հաղթանա՞կը». Ոսկան Սարգսյան
10202:06