«Հիասթափված եմ». դատարանը մերժեց Մ. Գրիգորյանի փաստաբանի՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
![]() 227 Երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ., 16:00 ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստին դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եզակի դեպք է, երբ բոլորը՝ սկսած բժշկական հաստատություններից, բարձրաձայնում են, որ Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունների սրացում է արձանագրվել, այնինչ դատական համակարգը աչք է փակում. «Այսօր մենք ունեք հետևյալ պատկերը՝ անօրինական կալանք և խոշտանգման փաստ: Առողջական ծանր վիճակով անձը գտնվում է կալանքի տակ. դա մեկ անգամ փաստում է, թե ում կողմից է դա արվում...հետևությունները, հետո, իհարկե, կարվեն. բայց պետությունը, կառավարությունն ուղղակի պոզիտիվ պարտավորություն ունեն դրա դեմն առնելու»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս գործի շրջանակում հիասթափված է արդարադատությունից: Նշենք, որ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հերթական միջնորդության համար հիմք էր հանդիսացել հոկտեմբերի 10–ին «Նաիրի» ԲԿ–ում հրավիրված բժշկական կոնսիլիումը, որով ըստ պաշտպանի հիմնավորվել է, որ Գրիգորյանի մոտ 4-5 նոր հիվանդություններ են հայտնաբերվել: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
