«Մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ». Սուրեն Սարգսյան
![]() 321 Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ., 11:20 Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ պատկերացմամբ, մոտավորապես այսպիսի սցենար է աշխատել Սիրիայի շուրջ: Էրդողանը պնդում է. «Իմ սահմաններին սպառնում են քրդական ջոկատները: Ես կհամաձայնեմ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, չեմ ներխուժի, պայմանով, որ սահմանի երկայնքով անվտանգության գոտի լինի և Թուրքիան այն վերաբնակեցնի Սիրիայից Թուրքիա փախած էթնիկ թուրքերով: Պուտին և Ռոհանի. «Դեմ չենք, բայց այդ հատվածի քրդերին տեղահանելու հարցում աջակից չենք կարող լինել, Ասադի անունից էլ չենք կարող երաշխավորել, որ նրա բանակը չի միավորվի քրդերի հետ Թուրքիայի դեմ: Միևնույն ժամանակ, Թուրքիան պետք է երաշխավորի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և Ասադի հեռացման նախապայմանը շարունակի պահել օրակարգից դուրս: Թուրքիան սկսում է օպերացիան քրդերի դեմ: Գալիս է Թրամփը. «Մենք կարող ենք՝ օգտագործելով քրդերի նկատմամբ ունեցած մեր ազդեցությունն ու կախվածությունը մեզանից, նրանց բերել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե Թուրքիան համաձայնում է, ապա պետք է 120 ժամ հրադադար հաստատի մինչ քրդերը հեռանան սահմանամերձ տարածքից»: Այս դեպքում ԱՄՆ-ն հանում է բոլոր պատժամիջոցները Թուրքիայի դեմ և դառնում է բանակցությունների միակ միջնորդ: Միաժամանակ Թուրքիան առանց պատերազմի ստանում է իր անվտանգության գոտին: ԱՄՆ-ը Թուրքիային նաև խոստանում է ԻՊ-ի դեմ պայքարում աջակցել: Մեծ հաշվով այսպիսի զարգացումը համարյա բոլոր կողմերին ձեռնտու է: Ռուսներն ու իրանցիները Մերձավոր Արևելքում իրենց միակ դաշնակցին՝ Ասադին ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահում են: Ասադը պահումա իր դիրքն ու իր երկրի տարածքային ամբողջականությունը: Թուրքիայի հետ սահմանին ապրում են էթնիկ թուրքեր, որոնք Սիրիայի քաղաքացիներ են: Կենտրոնացնումա պայքարը ահաբեկիչների, ապստամբների և այլ զինված խմբավորումների դեմ: Թուրքիան քրդերին իր սահմանից առանց պատերազմ հետա մղում ու իրեն լոյալ մարզա ունենում հարևանությամբ, բայց Սիրիայի քաղաքացիներով բնակեցված: ԱՄՆ-ն Սիրիայից դուրսա բերում զորքերը, բայց ազդեցությունն ու ներգրավվածությունը պահպանումա՝ քրդերի վրա ազդեցություն ունենալով ու բանակցութուններում ներգրավվածությամբ: Էս մոզայկան հավաքելով դեռ ահագին դետալներ պետքա տեղավորեմ՝ մասնավորապես քրդերի փայի տեսանկյունից: Եթե քրդերը չեն համաձայնում, ամեն ինչ քանդվում է ու ավելի է խառնվում: Կօգնե՞ք հավաքեմ...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
