«Կենտրոնական հոսպիտալի որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է». ՊՆ խոսնակ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։
Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։ Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»։

Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված
2522:06
«Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին». Նարեկ Կարապետյան
3921:36
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 29-ին
4521:24
«Փաշինյանի կառավարած Հայաստանն այլևս ժողովրդավարության բաստիոն չի». Նարեկ Կարապետյանն ու Արա Վարդևանյանը ուղերձ են հրապարակել (տեսանյութ)
4921:12
«Աշխարհի հնագույն ազգային եկեղեցին՝ ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից». ԵԽԽՎ պատգամավոր (տեսանյութ)
6520:42
«Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու հիմնավոր պատճառներ չունի». Արփինե Հովհաննիսյան
7620:30
Թրամփը երեքշաբթի օրը կհանդիպի ԱԲ ընկերությունների գործադիր տնօրենների հետ
13420:18
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի վերաբերյալ հայտարարություն է տարածել
8319:54