«Թաթուլ Հակոբյանի կեղծ վերլուծությունը Նիկոլ Փաշինյանին քննադատողների վերաբերյալ». Հայկ Մարտիրոսյան
![]() 340 Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ., 15:55 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թաթուլ Հակոբյանի կեղծ վերլուծությունը Նիկոլ Փաշինյանին քննադատողների վերաբերյալ ոչ այլ ինչ է քան պալատական լրագրողականության այլևս կռապաշտական և պրոպագանդիստական դրսևորում: Անշուշտ, ութերորդ խումբը, որում նա խոսում է իբրև թե պաշտոն չստացածների և դրա արդյունքում ընդդիմադիր դարձածների մասին, հենվում է նախևառաջ իմ անձի վրա: Մարդը, որ իր երկար ցուցակում չի նշում որևէ օբյեկտիվ քննադատողների խումբ անգամ, այլ բոլորին տեղավորում է, ըստ էության, գործող վարչապետի անձից «նեղացածների» և նրան չսիրողների շարքում իր մասնագիտական վստահելիության խնդրում այլևս մեծ կասկածներ է հարուցում: Ընդհանրապես «պաշտոն չստանալու» արդյունքում ընդդիմադիր դառնալու թեզը շրջանառության մեջ է դրել հենց ինքը՝ Փաշինյանը, և դա արել է կանխամտածված՝ առավել սուր և առավել օբյեկտիվ, հետևաբար, առավել վտանգավոր քննադատության օջախներն իր կարծիքով չեզոքացնելու համար: Առաջին հայացքից վարկաբեկիչ թվացող այդ դասավորությունում, սակայն, ոչ շահեկան լույսի ներքո հենց ինքը Փաշինյանն է հանդես գալիս: Բայց դրան հետո, առանձին և այլ ձևաչափով կանդրադառնանք: Բացի դա, պետք է նկատի ունենալ, որ բարձր պաշտոններ ստացած և հրաժարականներով հեռացած մի խումբ անձինք ոչ միայն չկան ցուցակում, այլև իսպառ անտեսվում են նման իշխանամոլ վերլուծություններում: Ինչ վերաբերում է Թաթուլ Հակոբյանին, ապա կառաջարկեինք հայտնի լրագրողին ստեղծել նաև իշխանությանը քծնողների և վարչապետի բարեհաճությունն ակնկալող լրագրողների, քաղաքագետների և նման այլոց ու վարչապետից հեռանկարում պաշտոն ակնկալողների խումբ ևս և առաջարկել Աննա Հակոբյանին կիսվել իր էջում այդ խմբի մասին նյութով նույնպես: Կեղծ պրոպագանդայով իրականությանը մոտենալը վարկաբեկում է միայն ու միայն այդ խոսքը տարածողներին»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
