ՀՔԾ-ն արձագանքել է Արա Բաբլոյանի հայտարարությանը

ՀՔԾ-ն պաշտոնական պարզաբանում է ներկայացրել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով այս հայտարարության ուղղությամբ քննություն սկսելու հետ կապված լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցադրումներն ու հանրության հետաքրքրությունը հիշյալ հարցի շուրջ՝ հարկ ենք համարում հայտնել, որ Արա Բաբլոյանն այս հայտարարության կապակցությամբ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետևյալը. «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
38709.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
65909.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
48308.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
48908.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
43507.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
51706.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
69304.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
67904.09.2026, 13:30