«Անկասկած ա, որ չլիներ Հոկտեմբերի 27-ը, ուրիշ Հայաստան էր լինելու». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկասկած ա, որ չլիներ Հոկտեմբերի 27-ը, ուրիշ ընթացք և ուրիշ Հայաստան էր լինելու: Բայց որևէ մեկը կնիքով հաստատված երաշխիք ունի՞, որ էդ ուրիշ Հայաստանն ավելի լավն էր լինելու, որ էդ ուրիշ ընթացքն ավելի լավն էր լինելու, քան եղածը: Որովհետև մինչև էդ եղած Հայաստանը մեղմ ասած ուրիշ չի եղել, ու եթե չառաջնորդվենք մահացածի մասին կամ լավը կամ ոչինչ սկզբունքով, ապա խոսակցությունը լրիվ այլ բովանդակություն կստանա: Էնպես որ, էլի եմ կրկնում, 27-ն առաջին հերթին մարդկային ողբերգություն ա և էս հարցն ա միայն, որ քննարկելի չի: Թեև, մեկ էլ քննարկելի չի էն, որ ոչ մի մակարդակի հարց չպետք ա լուծվի զենքով ու գնդակահարությամբ: Բայց 27 ողբերգական երևույթի պատճառները հասկանալու, գնահատելու, վերլուծելու և էդքան ծեծված դասը քաղելու համար մենք զգայական մահախոսականների փոխարեն, քաղաքական համակրանք-հակակրանքով պայմանավորված գնահատականների փոխարեն որպես հասարակություն ունենք շատ խորն ու համարձակություն պահանջող դիտարկումների անհրաժեշտություն: Էսօր դա մեր ուժերից վեր ա, վստահ եմ»:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
9101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
9100:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
104Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
124Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
106Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
301Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
97Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
185Երեկ, 17:24