«Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում». պաշտպան
![]() 399 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 14:15 «Անթույլատրելի է, որ նման հիվանդություններ ունեցող մարդուն պահում են կալանքի տակ: Մ.Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում». հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա տարօրինակ համարեց ամիսներ առաջ ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի տված փորձագիտական եզրակացությունը: Հանձնաժողովը պետք է տար հարցերի պատասխանները, թե Մ.Գրիգորյանի հիվանդություններն ընգդրկվա՞ծ են կառավարության որոշմամբ սահմանված այն հիվանդությունների ցանկում, ըստ որի պատիժ կրել-չկրելու հանգամանքներն են հստակեցվում, երկրորդ՝ կալանքի պահից մինչ այժմ հիվանդությունների բացասական շարժ տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ, և երրորդ՝ այդ հիվանդություններն իր պաշտպանյալի կյանքի համար վտանգավո՞ր են, թե՞ ոչ: Հանձնաժողովը գտել է, որ Մ.Գրիգորյանի հիվանդությունները տվյալ պահին չեն կարող ցանկում ընդգրկվել: «Ի՞նչ է նշանակում ներկա պահին, բա ո՞ր պահից են ընդգրկվելու»,- ասաց պաշտպանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
