«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 334 Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2019 թ., 14:35 Սասնա Ծռեր համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել «Բանաձևը ընտրության ուղերձ է. Հայոց Ցեղասպանության վերաճանաչման վերաբերյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի թիվ 296 բանաձևը ԱՄՆ կողմից Ցեղասպանության նախորդ պաշտոնական ճանաչումներից էականորեն տարբերվում է թե ժամանակի և աշխարհաքաղաքական համատեքստերի, և թե բովանդակության առումներով: - չթուլացող հետաքրքրվածությունը Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական շահեր հետապնդելու ուղղությամբ, - այդ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը փոփոխելու նկրտումը, ինչպես նաև որոշումը՝ այդ փոփոխման գործընթացում Թուրքիայի դերի նվազեցման վերաբերյալ, - տարածաշրջանի նոր անվտանգային ճարտարապետության մեջ հայությանը և Հայաստանին որպես գործոն դիտելու և նրանց դեր վերապահելու պատրաստակամությունը, - տարածաշրջանում քրդական և հայկական գործոնների կարևորության աճի զուգահեռականությունը տեսնելու միտումը: - լրացուցիչ զսպման երաշխիքներ կդառնան ՀՀ նկատմամբ Թուրքիայի հավանական ոտնձգությունների դեմ և կհավասարակշռեն Ռուսաստանից Հայաստանի անվտանգության միակողմանի կախյալությունը՝ էապես մեծացնելով իրապես ազգային անկախ պետություն կերտելու գործնական հնարավորությունները, - հիմքեր կստեղծեն Ռուսաստանի և Թուրքիայի աճող մերձեցմամբ մեզ համար ծագող գոյութենական սպառնալիքի հավանականությունը չեզոքացնելու համար, - Թուրքիայի համար կստեղծեն համակարգային պրոբլեմներ, ինչը նրան կստիպի տարածաշրջանային գերուժ ունեցող և իսլամական աշխարհի առաջնորդության ձգտող միջուկային տերություն դառնալու փոխարեն մտածել իր ամբողջականությունն ու ներկայիս կարգավիճակը պահպանելու ուղղությամբ, - ճանապարհ կբացեն քրդական և հայկական գործոնների զուգադրման շնորհիվ Վիլսոնի իրավարար վճիռը դիվանագիտական շրջանառության մեջ դնելու և Ցեղասպանության հետևանքները հաղթահարելու, այդ թվում՝ Հայրենիքի նկատմամբ մեր անօտարելի իրավունքները և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու, մասնավորապես՝ դրա համատեքստում Արցախի դե յուրե միացումն ամբողջացնելու համար: Բանաձևը հուշում է, որ սկսելու համար պետք է օր առաջ հրաժարվենք անվտանգության ապահովման առումով բոլոր «ձվերը» մեկ զամբյուղում դնելու մոտեցումից և ըստ ազգային անվտանգության գերակայությունների՝ ԱՄՆ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Վրաստանի և մյուս դերակատարների հետ համապատասխան մակարդակի և խորության հարաբերություններ հաստատելու միջոցով դիվերսիֆիկացնենք մեր արտաքին-անվտանգային քաղաքականությունը: Բանաձևը ընտրության ուղերձ է»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
