«Հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ունեին հայեցակարգային չափազանց մեծ բացեր». Արման Բաբաջանյան
![]() 200 Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2019 թ., 17:45 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իր վերջին Ֆեյսբուքյան լայվի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր իսկ ընդդիմախոսների կողմից տարածվող մեղադրանքներին, «Ղարաբաղը հանձնելու» մասին քարոզչական շահարկումներին ու մանիպուլյացիաներին: Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմնավոր էին, փաստարկված և պատճառաբանված: Մյուս կողմից, սակայն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ունեին չափազանց մեծ հայեցակարգային բացեր: Խոսքն այն մասին է, որ ենթատեքստում որպես Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման, որպես անվտանգության ապահովման գրավական՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր բանակը, զինված ուժերում իրականացվող ծրագրերն ու կատարվող ծախսերը: Այդ փաստարկումներում Նիկոլ Փաշինյանն իրավացի էր, զինված ուժերում վերջին մեկուկես տարում կատարվել են նկատելի աշխատանքներ, առաջընթացն ակնհայտ է: Սակայն Նիկոլ Փաշինյանն իր ողջ լայվի ընթացքում որևէ կերպ չանդրադարձավ արտաքին քաղաքականությանը, որևէ խոսք չասաց դիվանագիտության մասին՝ որպես Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման ու անվտանգության ապահովման գրավական: Այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում պետությունների անվտանգությունն ապահովվում է ոչ միայն ու երբեմն ոչ այնքան զինված ուժերով, որքան ճկուն, համարժեք, նախաձեռնողական դիվանագիտությամբ: Այդպիսի դիվանագիտություն ունեցող պետությունները բանակի մասին մտածում և խոսում են ամենավերջին հերթին՝ որպես ծայրահեղ միջոց: Մինչդեռ մենք այսօր էլ՝ հեղափոխությունից հետո ևս, շարունակում ենք մեր անվտանգությունն ու Ղարաբաղյան հարցում մեր ամրությունը միայն բանակով պայմանավորելու արատավոր քաղաքականությունը: Հենց այդ քաղաքականության պատճառով ու դրա արդյունքում է, որ մեր զինված ուժերը չունեն համապատասխան ու համարժեք թիկունքային ապահովվածություն դիվանագիտության կողմից, հենց այդ պատճառով է, որ սահմանագծին նրանց ցուցաբերած անձնուրացությունը չի ստանում դիվանագիտական ձևակերպում ու ամրագրում: Այդպիսի դիվանագիտության դեպքում բանակը կլիներ անվտանգության ապահովման ոչ թե միակ միջոցը, այլ բազմաթիվ միջոցներից մեկը միայն: Իսկ դիվանագիտության խնդիրը պետք է լիներ և պետք է լինի վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի և Արցախի անվտանգությունը կփոխկապակցվի միջազգային անվտանգության համակարգին, և դրա դեմ ցանկացած ոտնձգություն կդառնա նաև միջազգային անվտանգության համար: Այոʹ, դա հեշտ լուծելի խնդիր չէ, դա պահանջում է հսկայական մտավոր, մասնագիտական աշխատանք, որը, սակայն, դժբախտաբար չի ցուցաբերվում ո՛չ մեր արտաքին քաղաքական գերատեսչության, ոչ էլ դիվանագիտական կորպուսի կողմից: Նաև դրա վկայությունն էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին խայտառակ հարցազրույցը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ևս համեստորեն լռեց: Ապաշնորհ դիվանագիտության գինը նաև հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող մեր երիտասարդների մահերն են: Ապաշնորհ դիվանագիտության արդյունքն ամեն ինչ միայն բանակին ապավինելու անթույլատրելի քաղաքականությունն է, որը վարվել է երեկ, վարվում է այսօր և, ըստ ամենայնի, վարվելու է նաև վաղը՝ դատելով գործող իշխանության մոտեցումներից: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
35300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
453Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1069Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
481Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1278Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1218Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1026Երեկ, 14:24
