«Հանրային խորհուրդն Արցախի հարցում քննարկելու բան չունի». Վազգեն Մանուկյան

Հանրային խորհուրդը նոյեմբերի 7-ին հրավիրած նիստում քվեարկությամբ որոշեց Արցախի հարցի առանձին կոմպոնենտների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել՝ հետագայում հարցի ևս մեկ քննարկում կատարելու նպատակով:
Հանրային խորհրդի նախագահն արցախյան հարցի քննարկումն սկսեց պատմական էքսկուրս կատարելով՝ այն բաժանելով փուլերի. առաջին փուլ՝ շարժումից մինչև 1994թ., երբ կնքվեց հրադադարը, 2-րդ՝ բանակցային փուլը և 3-րդ փուլը՝ Արցախ-Հայաստան հարաբերությունները՝ իրավական տեսանկյունից: Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ 1989թ. ՀՀ և Արցախի խորհրդարանի միացյալ նիստ տեղի ունեցավ, և հայտարարվեց, որ Արցախը ՀՀ մասն է: 1990թ. ԽՍՀՄ որոշման հիման վրա Արցախն ինքն իրեն հռչակեց անկախ պետություն: «Այսինքն՝ ունեցանք միմյանց հակասող փաստաթղթեր: Հետո հասարակությունը սկսեց քննարկել Արցախի անկախությունը ճանաչելու հարցը: Վերջերս էլ նշված թեզը, թե Արցախը Հայաստան է, դարձյալ քննարկելի է»,- ասաց նա:
Ըստ Վ. Մանուկյանի՝ հիմա խորհուրդը քննարկելու բան չունի՝ մինչև ՀՀ իշխանությունը բանակցության արդյունքում ինչ-որ տարբերակ կմատուցեն հանրությանը:
Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը Վ. Մանուկյանի խոսքերը համարեց անձնական կարծիք և հայտնեց, որ չէր ցանկանա անձնական կարծիքը խորհրդում քննարկման առարկա դարձնել: Ըստ նրա՝ վարչապետի կողմից ձևակերպումը տրված էր այլ կերպ: Կառավարությունը ցանկացել էր իմանալ հասարակության ստատուս քվոն արցախյան հարցի բոլոր էլեմետների վերաբերյալ: Այստեղ էլ՝ խորհրդի մեկ այլ անդամ՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ճշգրտում մտցրեց՝ ոչ թե ստատուս-քվո, այլ կոնսենսուս: Այսքանով Արցախի հարցի քննարկումն ավարտվեց:

«Հետևողական եմ լինելու, որպեսզի օրենքի ողջ խստությամբ պատժվեն». Գառնիկ Դանիելյան
5201:12
«Հունիսի 3-ին, 19:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք կունենանք». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6100:30
Քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները ցույց են տվել աննախադեպ արդյունքներ. The Guardian
11300:03
«Ուժեղ Հայաստանում անձնական մեքենաների տարեկան տեխզննությունը չեղարկվելու է». Նարեկ Կարապետյան
54Երեկ, 23:42
«Հայտնի ախուրյանցի Անոն է՝ 2012 թվականի ապրիլին». Գառնիկ Զաքարյան (տեսանյութ)
93Երեկ, 23:06
«Մեդալդ շնորհավո′ր, Անո′». Վահե Սարգսյան (տեսանյութ)
65Երեկ, 23:00
Անթիլիասում նշվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության և Վեհափառ հայրապետի անվանակոչության տոները (լուսանկար)
42Երեկ, 22:36
«Մենք պետք է արտաքին քաղաքականության մեջ առաջին տեղում դնենք Հայաստանի շահը». Արման Թաթոյան (տեսանյութ)
53Երեկ, 22:18