Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է
507 Շաբաթ, 16 նոյեմբերի, 2019 թ., 11:05 Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, զինված ուժերի կրտսեր սերժանտ, Արցախի հերոս (հետմահու), քառօրյա պատերազմի նահատակ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 23 տարեկան: 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, տանկերի աջակցությամբ, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Կապիտան Արմենակ Ուրֆանյանի վաշտում ծառայող Ռոբերտ Աբաջյանը, վաշտի հրամանատարի մահից հետո, հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերաջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Մարտական խորշում դիրքավորվելով՝ Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ՝ միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ իր մոտ մնացել է վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր՝ հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ Այս քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Ապրիլի 8-ին, կողմերի միջև նախապես ձեռքբերված պայմանավորվածությամբ իրականացվում են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որի արդյունքում հայկական կողմը հայտնաբերում է Աբաջյանի և Զոհրաբյանի դիերը: |
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ)
1512:00«Սասուն Միքայելյանն ասում էր՝ թողեք մեր հողը պահենք, թողնում ենք, արի պահի»․ կիրանցի (տեսանյութ)
4711:24«Ասում էին՝ երկիրն ապագա ունի, ապագան սե՞նց էր»․ կիրանցի (տեսանյութ)
7510:18Կիրանցիները հավաքվել են՝ կանխելու ականազերծման աշխատանքները (տեսանյութ)
7709:30Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը՝ 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ. «Ժողովուրդ»
10009:18Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա (լուսանկար)
8108:24«Մի օր էլ տնից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն, չեք կարողանա մտնել, հանձնած կլինի». Կարապետ Պողոսյան
12306:00«Ադրբեջանական լրատվամիջոցներն սկսել են արծվաշենյան «տեղեկատվական գրոհը»». Կարեն Հեքիմյան
14904:00