Վարչապետը պատասխանել է ռուս լրագրողի՝ Գարեգին Նժդեհի մասին հարցին
![]() 499 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 20:35 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ: Մի շարք հարցերին զուգահեռ վարչապետն անդրադարձել է նաև վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվող հարցին՝ հայ պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի շուրջ տեղի ունեցող քննարկումներին: «Ինձ համար, անկեծ ասած, անակնկալ էր, որ Նժդեհի հարցը կա նաև հայ-ռուսական հարաբերություններում: Ոչ ոք երբեք մեր ռուս գործընկերների հետ հարաբերություններում Գ. Նժդեհի անունը երբեք չի շոշափել: Գիտեք, տարօրինակ կլիներ, եթե մենք ՌԴ-ի հետ հանձնախումբ ստեղծեինք՝ ուսումնասիրելու համար մեր սեփական պատմությունը: Հիմա շատ է խոսվում այն մասին, որ Նժդեհը ինչ-որ հարաբերություններ է ունեցել 3-րդ ռեյխի հետ: Հետո ի՞նչ. Մոլոտովը նույնպես հարաբերություններ է ունեցել 3-րդ ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք՝ ուսումնասիրելու, թե ինչ է այնտեղ կատարվել: Ինչ-որ մեկը Ռուսաստանում քննադատե՞լ է Մոլոտովի գործողությունները: Եթե պետք է սկսենք, ուրեմն եկեք Մոլոտովից սկսենք: Մեզ համար չկան հարցեր, թե ով է Գարեգին Նժդեհը: Նժդեհն այն մարդն է, ով Հովհաննես Բաղրամյանի հետ մարտնչել է իր հայրենիքի համար: Խոսե՞լ է նա նացիստների հետ, միգուցե: Մոտոլտովն էլ է խոսել, Ստալինն էլ և շատերը»,- ասել է ՀՀ վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
