Վիտալի Բալասանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

Այսօր Ստեփանակերտում կայացած «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարը։
Համագումարը որոշում ընդունեց՝ 2020թ. նախագահական ընտրություններում «Արդարություն» կուսակցության կողմից առաջադրել Վիտալի Բալասանյանի թեկնածությունը:
«Քաղաքական այս պայքարի մեջ եմ մտնում հանուն մեր ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության: Առավել կարևրում ենք հետևյալը. Հայաստանը՝ որպես Արցախի և նրա բնակչության ֆիզիկական անվտանգության երախավոր, որքանո՞վ է համարժեք գնահատում և արձագանքում հայկական երկու պետություններին նետված նոր մարտահրավերներին: Արդյոք բավարար չափով են չեզոքացվում առկա սպառնալիքները:
2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանփոխության արդյունքում Արցախի խնդրի կարգավորման հարցում ստեղծվեց նոր իրավիճակ՝ պայմանավորված ՀՀ իշխանությունների որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ և ռազմավարությամբ: ՀՀ-ում ստեղծված այս նոր իրողություններին արագ արձագանքեցին Ադրբեջանի իշխանությունները: Նրանց ռազմավարությունը մնաց նույնը՝ այն է՝ վերացնել Արցախի սուբյեկտայնությունը, տարածքը բռնակցել իրեն, իսկ տեղի բնակչության համար նախատեսել Բաքվի, Սումգայիթի, Գանձակի և հայկական այլ բնակավայրերի հայության ճակատագիրը, իսկ մարտավարության մեջ տեղի ունեցան փոփոխություններ»,-ասել է Բալասանյանը:

Ֆինլանդիան 28,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար
16617:39
«ՔՊ-ական սրիկայական իշխանությունը փորձում է ամեն տեղից ջնջել Մասիս սարի պատկերը»․ Ռուբեն Մելիքյան
8517:24
«Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության պատճառները վերացնելու»․ Գրուշկո
12917:12
«Ինչ-որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում ԱԽ քարտուղարի պաշտոնը». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
9717:12
«ԹՐԻՓՓ-ն անվանում ենք ճանապարհ, որ իշխանափոխությունից հետո կարողանանք բանակցնել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6717:12
«Բանակի հրամանատարությունը պետք է բացատրություն տա իրար հաջորդող մահվան դեպքերի մասին»․ Ժաննա Ալեքսանյան
6716:54
«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր»․ Նարեկ Կարպետյան (տեսանյութ)
7616:36
«Կուրիլյան կղզիները եղել են և կմնան ռուսական հող»․ Մեդվեդև
16616:26