«ԹՐԻՓՓ-ն անվանում ենք ճանապարհ, որ իշխանափոխությունից հետո կարողանանք բանակցնել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Կարապետյան

«Եթե այսօր մենք խոսենք ԹՐԻՓՓ-ի մասին և ասենք, որ դա միջանցք է, վաղը՝ իշխանության փոփոխությունից հետո մեր ուժը ստանձնելու է բանակցային դիրք և բանակցությունների ժամանակ, երբ մենք ասենք՝ չէ, սա միջանցք չէ, սա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, ադրբեջանական կողմը մեզ ասելու է՝ ձեր քաղաքական ուժն ասել է, որ սա միջանցք է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարպետյանը՝ պարզաբանելով, թե ինչու են ԹՐԻՓՓ-ը անվանում ճանապարհ, ոչ թե միջանք։ «Դրա համար ասում ենք՝ սա ճանապարհ է, որպեսզի սահմանափակենք այդ մարդկանց ամբիցիան մեր երկրի սուվերեն տարածքի վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Լաչինը փակվել է, Արցախը տրվել է, դրանից հետո այս ճանապարհն էլ ա տրվել, սակայն մենք պետք է պատասխանատու լինենք մեր խոսույթների մեջ՝ հիշելով, որ մենք հետագայում այս մարդկանց փոփոխությունից հետո պետք է բանակցնեք ադրբեջանցիների հետ և ասենք, որ սա տնտեսական ճանապարհ է»,- շարունակել է ընդդիմադիր ուժի ղեկավարը։
Հիշեցնենք, որ երեկ ճեպազրույցի ժամանակ խոսելով ԹՐԻՓՓ նախագծի և դրա վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին, Նարեկ Կարապետյանն այն անվանել է ճանապարհ։

Ֆինլանդիան 28,5 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ ոլորտի վերականգնման համար
8717:39
«ՔՊ-ական սրիկայական իշխանությունը փորձում է ամեն տեղից ջնջել Մասիս սարի պատկերը»․ Ռուբեն Մելիքյան
5217:24
«Ուկրաինայում խաղաղության հասնել հնարավոր չէ առանց հակամարտության պատճառները վերացնելու»․ Գրուշկո
8617:12
«Ինչ-որ առաքելությա՞մբ է վարչապետը ձեզ վստահում ԱԽ քարտուղարի պաշտոնը». հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
6417:12
«ԹՐԻՓՓ-ն անվանում ենք ճանապարհ, որ իշխանափոխությունից հետո կարողանանք բանակցնել ադրբեջանցիների հետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5017:12
«Բանակի հրամանատարությունը պետք է բացատրություն տա իրար հաջորդող մահվան դեպքերի մասին»․ Ժաննա Ալեքսանյան
5116:54
«Էդգար Ղազարյանի որակումը բարեկրթության նորմի ընդհանուր ձևաչափի մեջ խնդրահարույց էր»․ Նարեկ Կարպետյան (տեսանյութ)
6316:36
«Կուրիլյան կղզիները եղել են և կմնան ռուսական հող»․ Մեդվեդև
14416:26