Թբիլիսիում հողի տակից բացվել են հայազգի բարերար Մելիք-Ազարյանցի տան թաքնված հարկերը

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերականգնման աշխատանքների ընթացքում բացվել են հայազգի բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի պատմական տան՝ նախկինում հողի տակ մնացած հարկերն ու ստորգետնյա հատվածները։ Նոր բացված տարածքները գտնվում են շենքի հիմքերի շրջանում և այժմ ուսումնասիրվում են վերականգնման աշխատանքների շրջանակում։
Մասնագետների ուշադրության կենտրոնում հատկապես շենքի խորքային հիմքերն են։ Տունը կառուցվել է 1912-1915 թվականներին՝ ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով, բարդ երկրաբանական պայմաններում՝ ձորի և նախկին աղբավայրի տարածքում։ Այդ պատճառով կառույցի հիմքը սովորականից շատ ավելի խորն է եղել․ շենքի տակ կառուցվել են նկուղներ և թունելներ, որոնք, ըստ վերականգնման ծրագրի տվյալների, ամրացված են եղել կապարի շրջանակով և հատուկ թրծված աղյուսով։
Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը Թիֆլիսում ծնված հայազգի խոշոր գործարար, առաջին գիլդիայի վաճառական և բարերար էր։ Նա զբաղվել է պղնձի արդյունահանմամբ ու վերամշակմամբ, ունեցել է ձեռնարկություններ Թիֆլիսում և Բաքվում, իսկ իր միջոցներով աջակցել է նաև հայկական հասարակական ու բարեգործական նախաձեռնություններին։ Մելիք-Ազարյանցը եղել է Կովկասի հայկական ազգագրական և բարեգործական ընկերությունների հիմնադիրներից։
Նրա կառուցած տունը ժամանակի համար բացառիկ շինություն էր՝ սեփական էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ, ջեռուցմամբ, պատկերասրահով, կինոթատրոնով և այլ ենթակառուցվածքներով։ Շենքի կառուցման պատմությունը կապվում է նաև Մելիք-Ազարյանցի դստեր հիշատակի հետ, որի մահից հետո գործարարը որոշել էր մեծածավալ շինարարություն իրականացնել նրա հիշատակին:

«Մի՛ վստահեք կեղծ «հայր սուրբին», մի՛ սեղմեք WhatsApp խմբերի հրավերները»․ Սամվել դպիր Գրիգորյան
5016:54
Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել
11416:49
«Ստացել եմ նամակ, որն իբրև թե Ժաննա Անդրեասյանն է գրել»․ Անահիտ Բախշյան
9015:18
«Անհրաժեշտ է օր առաջ լուսավորել բոլոր միջպետական ճանապարհները». Մանե Թանդիլյան
8613:42
«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
10412:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10212:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
10811:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
26810:18