«10-օրից ավել է՝ մի քանի պաշտոն պետք է բաժանեն. դեռ չեն ավարտել»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևի միայն պաշտոնի նշանակելու և սրա-նրա ունեցվածքի շուրջ քննարկումների ժամանակ են այդպես հանգամանալից, ջանասիրաբար, երկար-բարակ անդրադարձներ անում: 10-օրից ավել է մի քանի պաշտոն պետք է բաժանեն՝ դեռ չեն ավարտել: ՔՊ-ում դեպուտատ չմնաց, որ «ելույթ» չունենա, անիմաստ հարցեր չտա ու ժամավաճառությամբ չզբաղվի:
Փոխարենը՝ շուտով կտեսնեք, թե երկրի ու ժողովրդի համար կարևորագույն օրենքների ու հարցերի քննարկումներն ինչպես են անցնելու առանց գործնական հարցերի ու բովանդակային ելույթների:
Խորհրդարանի ընթացիկ նիստերի օրակարգի միակ կարևորագույն կետն ըստ իս՝ «կառավարության ծրագրին հավանություն տալու» հարցն է:
2019-21թթ․ և 2021-26թթ․ հաստատված ծրագրերի առանցքային դրույթներն ու քաղաքական բաղադրիչները ձախողած կառավարությունը՝ երրորդ անգամ է ԱԺ տանում իր «ծրագրի» նախագաիծը:
Կարելի է ասել, որ տարբեր պատճառներով ու առաջիկա զարգացումներով պայմանավորված՝ 2026-28թթ․ ծրագիրը (փաստացի) ևս՝ ոչ միայն չի ծառայելու իր նպատակին, այլ երկիրը փորձելու է տանել դրված խնդիրների հակառակ կողմով՝ դեպի թուրք-ադրբեջանական տոտալ վերահսկողություն»:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
8001:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7800:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
13400:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7700:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
13100:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6700:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
63Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
73Երեկ, 23:48