«5-րդ շարասյունն օգտվում է սխալներից». Ժիրայր Սեֆիլյան
![]() 460 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 05:30 Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը պետք է լայնախոհ լիներ. գործող իշխանության ներկայացուցիչները շարունակում են սխալներ գործել՝ ջուր լցնելով 5-րդ շարասյան ջրաղացին: Իսկ 5-րդ շարասյունը, որ նպատակասլաց կերպով առաջ է գնում դեպի հեղաշրջում, շատ վարպետորեն օգտվում է այդ սխալներից: Երեկ ԿԳՄՍ նախարարության դիմաց տեղի ունեցածն ասվածի վառ ապացույցն է: Նախարար Արայիկ Հարությունյանը, երիտասարդներին իր մոտ հրավիրելու և նրանց հետ խնդիրը քննարկելու փոխարեն իրեն պահեց որպես կարծրամիտ բյուրոկրատ՝ առիթ տալով տհաճ, վտանգավոր և անընդունելի զարգացումների: Լայնախոհ լինելու պարագայում նա կարող էր վեր կանգնել կուսակցականությունից և իրենից պահանջներ ունեցող ցուցարարներին, որ մեր հայ երիտասարդներն ու քաղաքացիներն են, հրավիրել քննարկման և փարատել նրանց մտահոգությունները: Զուգահեռաբար, առիթն օգտագործելով, նախարարը կարող էր նրանց ցույց տալ, թե 5-րդ շարասյունն ինչպես է պատրաստվում հեղաշրջման և ինչպես է փորձում շահարկել զգայուն թեմաներն ու երիտասարդների ազնվությունը: Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերջապես հաշվի առնի իրողություններն ու զերծ մնա անցյալի իներցիայից: Դիտարկվող պարագայում ոստիկանական ուժի կիրառումը բնավ անհրաժեշտ չէր: Առհասարակ՝ ոստիկանական ուժը պետք է կիրառվի խիստ հազվադեպ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Պետք է նաև նկատի ունենալ, որ ոստիկանությունը չի մաքրվել իր արատավոր անցյալից և նրա միայն երևալն արդեն ծանր հիշողություններ ու համընդհանուր հակակրանք է առաջացնում»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
