«Արցախի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի քննարկվում». Աննա Նաղդալյան
![]() 345 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 16:50 «ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է վերջին անգամ՝ արտգործնախարարի՝ Բրատիսլավայում ծավալուն ելույթի ժամանակ: Նշվել է, որ կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է: Ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Առանց սահմանափակման ասելով՝ մենք նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ, այն է՝ Արցախի ժողովուրդը իրավունք ունի պահպանել և սահմանել իր կագավիճակը՝ Ադրբեջանի ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար». դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հնչեցրած գնահատականներին: Ըստ Ա.Նաղդալյանի՝ Ադրբեջանն իր 30-ամյա հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Վերջերս Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր Սումգայիթի ջարդերը կազմակերպելու մեջ: Նման պայմաններում ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը: «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, և Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»,- կրկին պնդեց ԱԳՆ մամուլի խոսնակը: Նրա գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը կամ ընկալման խնդիրներ ունի, կամ պարզապես չի ցանկանում ընկալել: «Բայց այս պարագայում կարող եմ ասել, որ Ադրբեջանը բավականին լավ ընկալում է անվտանգության այն բոլոր դիտարկումները, որոնք հայկական կողմն է ներկայացնում, պարզապես ձևացնում են, որպեսզի կարողանան արդարացնել իրենց առավելապաշտական դիրքորոշումը: Արցախի և Հայաստանի պարագայում սպառանալիքի լեզուն չի գործելու: Հարցի չկարգավորման հիմնական պատճառն Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է: Եվ դրա հիման վրա առաջընթաց դժվար է ակնկալել: Իսկ ինչ վերաբերում է բանակցային սեղանին ինչ-որ փաստաթուղթ, այդ թվում՝ Լավրովի պլան լինելուն, ապա ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ որևէ փաստաթուղթ չի քննարկվում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
