Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուրիշ տարբերակները բերելու են շատ ծանր և անդառնալի հետևանքների». Արման Աբովյան

«Ուրիշ տարբերակները բերելու են շատ ծանր և անդառնալի հետևանքների». Արման Աբովյան
415
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ., 02:10

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Վերջին ժամանակաշրջանում Արցախյան հակամարտության շուրջ ծավալվում են բավականին բուռն և...հհհմմմ...անհասկանալի գործընթացներ։
Կրկնեմ, որ կտրականապես համաձայն չեմ այն ձևակերպումների հետ, որ իշխանությունները ներգցել են տեղեկատվաբանակցային դաշտ: Խոսքը նրա մասին է, որ արցախյան հակամարտությունը լուծվելու է միայն, եթե դա ձեռնտու լինի հայաստանյան, արցախյան և ադրբեջանական ժողովուրդներին (դա իսպառ բացառված է) ։
Հաշվի առնելով մեր և ադրբեջանցիների ԱԳՆ-երի իրար հակասող հայտարարությունները բանակցային գործընթացի շուրջ, կարելի է ենթադրել, որ պարբերական «սլիվները» տեղեկատվական դաշտ հետապնդում են որոշակի տրամադրությունների շոշափում հայկական հասարակության մեջ։ Ինչու են միայն հայկական հասարակության տրամադրություններն շոշափում՝ հասկանալի է: Ադրբեջանում հասարակական կարծիքը ձևավորվում է բացառապես վերնախավի ցուցումով, սակայն կատաղի հակահայկական (ֆաշիստական) տրամադրությունները, իհարկե, իսպառ բացառում են ադրբեջանական իշխանություններին լինել գոնե մի քիչ իրատես բանակցությունների ընթացքում։
Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ կարելի է փաստել, որ ադրբեջանական կողմն առաջին փուլում անելու է ամեն ինչ, որ հավասարեցնի Արցախի հանրապետության իշխանությունների քաղաքական կշիռը իրենց՝ այսպես կոչված, «ղարաբաղյան համայնքի» հետ։ Այդ դեպքում, ըստ ադրբեջանցիների տրամաբանության, չեզոքացվում է Արցախի հանրապետության քաղաքական գործոնը (որպես ակնկալող ապագայում բանակցային լիարժեք կողմ)։
Այս ստեղծված իրավիճակում մեզ չափազանց վտանգավոր է խաղալ ինչ-որ անհասկանալի խաղեր, որտեղ հայկական կողմը կհամաձայնվի, որ բանակցություններին մասնակցի նաև երբեմն Արցախում բնակվող ադրբեջանցիների ներկայացուցիչները, որպես պաշտոնական բանակցային կողմ։
Միակ տարբերակը հասնել արցախյան հիմնախնդրի լիարժեք լուծմանը, դա բանակցությունները տանել միայն Արցախի Հանրապետության դե ֆակտո կարքգավիճակը դե յուրեի վերածելու, հիմնվելով պարզ տրամաբանության շուրջ. Հայ ժողովուրդը արդեն իսկ լուծել է Արցախի անկախության և անվտանգության խնդիրը, մնացած քայլերը պետք է լինեն միայն լեգիտիմիզացիայի գործընթացների, առանց ինչ- որ նոր «հանրաքվեների» և ձևաչափերի։
Ուրիշ տարբերակները բերելու են շատ ծանր և անդառնալի հետևանքների։
ՀԳ
Յուրաքանչյուր դեպքում բանակցությունների արդարացի և հայանպաստ ավարտի միակ երաշխավորն է հայ ազգի հավաքական պատրաստակամությունը կռվել հանուն Հայրենիքի և մեր ազատ ապրելու իրավունքի։
Աստված պահապան լինի բոլոր Հայ Զինվորներին»։