«Եթե այդ ծախսերը կատարվեն, ապա դրանք կլինեն հափշտակության դրսևորում». Ռուբեն Մելիքյան
![]() 394 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ., 10:10 Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում գրել է. «Մի տեղ աչքովս ընկավ, որ որոշ պետական կառույցներ իրենց բյուջեներում նախատեսել են «պատկառելի» միջոցներ՝ Ամանորյա կորպորատիվի (խնջույքների) համար։ Իմ կարծիքով՝ եթե այդ ծախսերն իսկապես կատարվեն, ապա դրանք կլինեն ոչ միայն կոռուպցիայի, այլև վատնման ձևով հափշտակության դրսևորում։ Պետական որևէ ծախս պետք է որևէ կապ ունենա տվյալ մարմնի և առհասարակ պետության ֆունկցիոնալության հետ։ Կոլեկտիվով հավաքվել, Նոր տարի նշելն ի՞նչ կապ ունի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ֆունկցիոնալության հետ։ Ո՞վ կարող է բացատրել։ Հուսով եմ՝ այս պարզ ճշմարտությունը նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կկոմունիկացնի՝ ում որ հարկն է։ Ժամանակին ես ձեր հաշվին կորպորատիվ արե՞լ եմ, որ հիմա դուք մեր հաշվին անում եք»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
