«Երբ կրակում են մեզ վրա, ապա չկա քայլած ու նստած, չկա իմքայլական, բհկական կամ հանրապետական». Զոհրապ Եգանյան
![]() 357 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2019 թ., 13:35 Օգտատեր Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան Տավուշի ուղղությամբ հայկական տարածքների վրա կրակելը կարող է նշանակել, որ բանակցությունները Ադրբեջանի սրտով չեն ընթանում, կամ ինչ որ բան է փոխվել: Օրինակ՝ հայկական կողմը կոշտացրել է դիրքորոշումը, կամ նմանաբովանդակ մեսիջներ են գնացել Բաքու: Ամենակարևորն այն է, որ իրական կյանքում լինենք պատրաստ ու համերաշխ, երբ կրակում են մեզ վրա՝ ապա չկա քայլած ու նստած, չկա իմքայլական, բհկական կամ հանրապետական, այդ իրավիճակներում կա միայն հայ ու ՀՀ քաղաքացի: Հուսով եմ՝ հասկանում են, որ ռազմական գործողությունների դեպքում հազարավոր ֆեյքերին բանակ զորակոչել չեն կարողանա ու պետք կլինի հասարակության ներքին թշնամանքը հաղթահարել, կասեցնել սևերի ու սպիտակների, պողոսների ու արդեն լավ ապրողների բաժանումը: Քանի դեռ լայնամասշտաբ գործողություն չկա՝ լավ կլինի, որ կառավարությունը մոռանա գույների մասին, հետո կարող է շատ-շատ ուշ լինել՝ ողբերգական վախճանով»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
