Ներկայացուցիչների պալատը քննարկում է Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այսօր՝ դեկտեմբրի 18-ին սկսել է նիստ, որի ընթացքում նախատեսվում է իմփիչմենթ ներկայացնել նախագահ Դոնալդ Թրամփին: Նրան մեղադրում են լիազորությունների չարաշահման և կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելու համար: Իմփիչմենթի համար ներկայացուցիչների պալատին անհրաժեշտ կլինի ձայների պարզ մեծամասնությունն ստանալ: Հայտնի է, որ իմփիչմենթի օգտին կքվեարկի դեմոկրատների ամբողջ կազմը՝ բացառությամբ մի քանի պատգամավորի: Հանրապետականներից դեռ ոչ մեկ պատրաստակամություն չի հայտնել քվեարկել իր կուսակից Թրամփի իմփիչմենթի օգտին:
Նստաշրջանի առաջին ժամը ծախսվել է արարողակարգային հարցերի վրա: Դրան հաջորդած դեբատները կտևեն 6 ժամ: Քվեարկությունը տեղի կունենա ԱՄՆ-ի ժամանակով ուշ երեկոյան, երևանյան ժամանակով՝ լուսադեմին մոտ:
Եթե ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ ներկայացնի, գործը կփոխանցվի սենատին, որն էլ ճակատագրական որոշում կկայացնի նախագահի համար:
Եթե սենատորների երկու երրորդը քվեարկի հօգուտ իմփիչմենթի, Թրամփը պետք է հեռացվի իշխանությունից: Ընդ որում, հանրապետականները, որոնք սենատում մեծամասնություն են, իմփիչմենթին կողմ քվեարկելու մտադրվածություն չունեն:
Դեմոկրատները հայտարարում են, որ Թրամփը ուշացրել է կոնգրեսի կողմից հաստատված ռազմական օգնությունն Ուկրաինային՝ դրա փոխարեն Ուկրաինայի նախագահ Զելենսկուց պահանջելով քաղաքական ծառայություններ, ինչպես օրինակ՝ հետաքննություն իրականացնելը Թրամփի քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի նկատմամբ: Դեմոկրատները հայտարարել են, որ դրանով իսկ Թրամփը խախտել է սահմանադրությունը և չարաշահել իր լիազորությունները: Հանրապետականները այս մեղադրանքների հետ համաձայն չեն:
Թրամփն էլ այս ամենը համարել է «կախարդների որս» և հայտարարել, որ ոչ մի ապօրինի բան չի արել, միայն Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել պայքարել կաշառակերության դեմ:

«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
1523:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
3722:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
3022:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
8522:07
CENTCOM-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
12421:54
«Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»․ Հրայր Կամենդատյան
5521:42
«Այնպես պետք է բանակցել, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6121:06
Լիբանանի նախագահը Հայաստան այցելելու հրավերներ է ստացել
6420:42