«Ստյոպա Սաֆարյանն ունի կանխակալ քաղաքական ճաշակ և չի ներկայացրել հասարակության շահերը». Ալեքսանդր Կոչուբաև
![]() 284 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 17:10 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես արդեն պարզ դարձավ Հանրային խորհուրդն ունի նոր նախագահ, ինչի առթիվ շնորհավորում եմ նոր նախագահին։ Սակայն Հանրային խորհրդի նոր նախագահը չի բավարարել ո՛չ Հանրային խորդհրդի անդամի և, առավել ևս, ո՛չ էլ խորհրդի նախագահի պաշտոնին։ Հասկանալու համար խնդիրն ինչումն է, պետք է հասկանալ՝ ինչ է Հանրային խորհուրդը։ Վկայակոչված օրենքի ուժով՝ Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն: Պարոն Սաֆարյանը չի կարող լինել խորհրդի անդամ, քանի որ անդամության ողջ ընթացքում բազմիցս խախտել է քաղաքական չեզոքության ցենզը (ամենաթարմերից՝ «հների» նկատմամբ ակնհայտ կանխակալ և ատելության ֆոն ունեցող վերաբերմունք, «Լուսավոր Հայաստանի» բացահայտ քննադատություն, իշխող ուժին հրապարակային աջակցություն, տեղական ինքնակառավարման որոշ մարմինների աջակցություն և այլն)։ Պարոն Սաֆարյանը, ունենալով կանխակալ քաղաքական ճաշակ, չի կարող ներկայացնել և չի ներկայացրել հասարակության տարբեր շերտերի շահերը, չի կատարել և կատարում հայության ջանքերի մեկտեղում։ Հ․ Գ. Հատուկ նրանց համար, ովքեր կփորձեն արժեզրկել այս գործընթացը նշեմ, որ սա ականների, կողմերի և դեմերի, քաղաքապետի ասած օպոզիցիայի և պոզիցիայի խնդիր չէ, այս ամենը նրա մասին է, որ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների հարգումն ու պաշտպանությունն այլընտրանք չունի, նրա մասին է, որ Սահմանադրության գերակայությունը պետք է երաշխավորվի ՀՀ բոլոր ինստիտուտների կողմից։ Օրենքի առջև ավելի հավասար մարդ ՀՀ-ում չպետք է լինի»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
