Հրազդանի բնակչին դաժանաբար սպանածն ազգությամբ թուրք է
![]() 894 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2019 թ., 18:30 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ տաք հետքերով բացահայտվել է Հրազդան քաղաքում 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանությունը։ Ոստիկաններն ու քննիչները մի քանի օպերատիվ քննչական խմբերով եղել են մի քանի հասցեներում և, ի վերջո, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Հրազդանի ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գարիմով Աղամամադիին, որն ազգությամբ թուրք է. նա ձերբակալվել է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 91 շենքի 10-րդ բնակարանում տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանի, որը 4-րդ հարկում է, հյուրասենյակում հայտնաբերել էին 51–ամյա Ռոբերտ Հախվերդյանի դին, իսկ նշված սենյակում խառնաշփոթ վիճակ էր տիրել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխի և մարմնի տարբեր մասերում եղել են հարվածի հետքեր: Փաստի առթիվ քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
8403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
143Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
183Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
145Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
301Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
268Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
316Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
243Երեկ, 19:30
