«Որ Հայաստանն անվերադարձ տվեց ռուսին՝ էդ ի՞նչ կարևոր ա, կարևորը՝ իմ փողը, փորը, փառքը». Թամար Հովհաննիսյան
![]() 366 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 11:25 Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Տարիներ առաջ՝ 2008-ին, Լոս Անջելեսում էի ապրում ու աշխատում, Դրամատիկական թատրոնի դերասաններից մեկի հետ, անունը չեմ տա էթիկայից ելնելով, Օբամայի ընտրարշավն էր, դեռ ոչ վերջին փուլը: Պայքարը դեռ դեմոկրատ թեկնածուների միջև էր, Օբաման էլ եկել էր Քալիֆոռնիա հանդիպումների: Կոլեգայիս ասացի՝ չես գալու միտինգի, ասաց չէ, ասացի՝ ինչո՞ւ, ասաց՝ ես իրան չեմ հավանում, ասացի՝ ինչո՞ւ, որովհետև սևամո՞րթ է, ասեմ, որ հայերի մեծ մասը նրան չէին ուզում հենց այդ պատճառով: Ասեց՝ էդ էլ կա, բայց ես Հիլարիին եմ հավանում: Ասացի՝ հատկապես որ ծրագրերի համար, ասեց՝ տենց, որտև իրա մարդու օրոք ես լավ էի: Այսինքն՝ հայությունը նույնիսկ Նահանգներում առաջնորդվում է այդ սկզբունքով՝ իմ համար իրա վախտով լավ էր: Փող էի աշխատում, ավտո առա, մեբել, կոչում տվեց ու նման բաներ: Բայց որ Հայաստանի տնտեսությունը ձրի, անվերադարձ տվեց ռուսին՝ էդ ինչ կարևոր ա, կարևորը՝ իմ փողը, փորը, փառքը: Բա էրեխեքիդ, երկրի ապագան: Էհ, լավ կլնի: Այ էսպես անհեռանկար, անհեռատես, անհայրենիք: Նույնիսկ Ամերիկայում, բոլոր դարերում: Այդքան հզոր հայու գեն՝ իրա վախտով ես լավ-լավ էի: Էդպես բաժանված ենք լևոնականների, ռոբականների, սեռժիկականների, հիմա էլ՝ նիկոլականների: Բայց որ երկիրը լավ լինի, բոլորս լավ կլինենք ու շատ երկար ժամանակ ոչ մեկի մտքով չի անցնի: Ցուցակի թեման ավանդական է ու էդպես ցուցակների բաժանված էլ կմնանք, եթե մնանք»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
