«Բա էլ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի խնամին փախավ արտասահման». Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ծննդատներն ու հիվանդանոցները սեփականաշնորհվել են հայտնի օլիգարխներին և առողջապահական հաստատություններից վերածվել են անսքող դրամաշորթության միջոցների, ոչ մի զարմանալու բան չկա, որ բժիշկ կոչեցյալների մեջից պետք է առաջին պլանում հայտնվեին Ռազմիկ Աբրահամյանի նման հրեշները: Այնտեղ յուրաքանչյուր օր ու ժամ կատարվում են մարդասպանություններ հանուն մամոնայի: Հանցագործ Սերժիկ Սարգսյանը և նրա ավազակախմբի պարագլուխները, ովքեր վերջնականապես կործանեցին Հայաստանում անվճար առողջապահության համակարգը և իրար մեջ բաժանեցին բոլոր բուժհաստատությունները, արեցին դա հենց դրա համար՝ քյասիբներին սպանելու ու նրանց օրգանները հարուստներին վաճառելու, չունևորների երեխաներին հարուստ արտասահմանցիներին վաճառելու նպատակով: Իսկ իրենք, ինչպես Սերժիկ Սարգսյանը, այդ ընթացքում ցողունային բուժումներ էին ստանում արտասահմաններում, քանզի գիտեին, թե ինչ «առոջապահական» համակարգ են ստեղծել երկրի ներսում: Բա էլ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը, որը տասը տարի շարունակ փաստացիորեն ղեկավարել է «առողջապահական» մաֆիայի գործունեությունը Հայաստանում, փախավ արտասահման և այդպիսով խույս տվեց արդարադատությունից»:

«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
38007.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
37707.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
39507.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
75603.09.2026, 20:36
«ԻՀԱԿ-ում հնարավոր լրջագույն չարաշահումների վերաբերյալ ծավալուն դիմում է ներկայացվել»․ Անուշ Պողոսյան
62203.09.2026, 17:18
«Հայաստանում կա 4 կայացած համայնք՝ ուժայիններն, օլիգարխներն, IT-շնիկները, մեկ էլ ալկաշները». Նիկոլայ Թորոսյան
82101.09.2026, 20:42
«Պաշտոնը կարող է երկարաձգվել, բայց արդյունքների բացակայությունը՝ ոչ»․ Անուշ Պողոսյան
98829.08.2026, 13:12
««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
119624.08.2026, 18:45