Լևոն Քոչարյանը՝ ոստիկանության տեսանյութի ու երգիչների հետ հանդիպման մասին
![]() 386 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 16:45 «Ոստիկանության տեսանյութը շատ կասկածելի է: Մի տարբերակն այն է, որ այդ մարդուն հատուկ նպատակով ուղարկել են, ձայնագրել՝ շահարկելու համար: Երկրորդ տարբերակը փոքր-ինչ վատ տարբերակ է, չեմ ուզում մտածել: Ի սկզբանե այդ մարդու հայտնվելն է ինչ-որ հանգամանքներում եղել: Այս տարբերակի վրա առաջ չեմ ընկնի, բայց հաշվի առնելով այս իշխանությունների գործելաոճը, ամեն ինչ հնարավոր է». դեկտեմբերի 20-ին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռ. Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութին, որտեղ նշվում է, որ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել: Ինչ վերաբերում է այն ստորագրություններին, որոնցով մշակույթի գործիչները ՀՀ նախկին նախագահի խափանման միջոցը փոխելուն հավանություն են տվել, ապա Լ. Քոչարյանն ասաց, որ ոչ մի ստորագրություն առանց դրանց տերերի համաձայնության չի եղել: «Ստորագրություն որպես այդպիսին, ֆիզիկապես չի եղել, որքան ես հասկացա, այսօր ոչ մեկ փաստացի չի ստորագրում, գրում է, որ համաձայն է»,- ասաց Լ. Քոչարյանը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
