«Ցանկացած պարագայում մեր բանակը պետք է պահել մարտունակ վիճակում». Նորայր Նորիկյան
![]() 323 Կիրակի, 22 դեկտեմբերի, 2019 թ., 05:05 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ կրթված և ինտելեկտուալ բանակ է պետք: Մշտապես այն համոզմունքն եմ ունեցել, որ պատերազմի ժամանակ էական նշանակություն ունի և վճռորոշ հանգամանք է հանդիսանում ոչ թե երկրի տարածքն ու բնակչության թիվը, այլ՝ բանակի մարտունակության աստիճանը: Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք. ո՛չ ներկայում, ո՛չ էլ տեսանելի ապագայում Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող իր հավանական հակառակորդների բանակների թվաքանակին կամ զինվածության մակարդակին հասնելու հույս ունենալ, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանը տնտեսապես զիջում է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։ Գոնե իմ համոզմամբ, այդպիսի մարտունակ բանակի կայացման, անհրաժեշտ մարդկային ռեսուրսի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի և նորագույն տեխնոլոգիաների համալրման համար նախևառաջ անհրաժեշտ է պետության ռազմական դոկտրինը համապատասխանեցնել արդի պահանջներին ու մարտահրավերներին։ Շնորհավո՛ր, տղերք…»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
