«Սպառազինության մեծածավալ գնումները խաղաղության գլխավոր երաշխիքն են». Հայկ Խանումյան
![]() 292 Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2019 թ., 01:05 Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կողմից սպառազինության մեծածավալ գնումները խաղաղության գլխավոր երաշխիքն են: Հակաօդային պաշտպանության, հակատանկային միջոցների, բազմաֆունկցիոնալ ավիացիայի, հարձակողական զենքերի առկայությունը նշանակում է, որ պատերազմը հետաձգում ենք մի քանի տասնամյակով: Սակայն միայն արտաքին թշնամուն չեզոքացնելով չենք կարող Արցախի զարգացումն ապահովել, եթե չչեզոքացնենք ներքին թշնամուն՝ համակարգային կոռուպցիան (Արցախում առավել հայտնի թալան անունով): Սրա մեջ հասկացեք թե՛ պետական միջոցների վատնումը, թե՛ պետական միջոցների գողությունը, թե՛ բիզնեսի և իշխանության սերտաճումը, թե՛ տարբեր ոլորտների մենաշնորհները, թե՛ հովանավորչությունը: Եթե սպառազինության գնումը մեծապես կախված է Հայաստանի կառավարության ջանքերից, ապա Արցախում ներքին թշնամուն հաղթելը միմիայն կախված է մեզնից՝ Արցախում բնակվողներիցս: Հետևաբար, պետք է ձևակերպենք համակարգային կոռուպցիան ոչնչացնելու մեր ցանկությունը, հավատանք դրան և գործենք այդ ուղղությամբ»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
