«Զինակոչիկների բուժզննության ընթացքում չի պահպանվում անձնական գաղտնիության սկզբունքը». ՀՔԱ ծրագրերի համակարգող
![]() 415 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ., 15:10 ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը «Զորակոչիկների իրավունքների վիճակը 2018 ձմեռային և 2019 ամառային զորակոչերի ընթացքում» թեմայով քննարկմանը հայտնեց, որ ներկայիս իշխանության ժամանակ, ի տարբերություն նախորդների, իրենց ավելի հաճախ դիմում են ոչ թե զինակոչիկների ծնողները, այլ իրենք՝ զինակոչիկները: Ոմանք վերադասության կարգով բողոքարկել են իրենց առողջական վիճակի եզրակացությունը: Արդյունքում 14 հոգի ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար, 4-ն էլ ժամանակավոր է ծառայության համար ոչ պիտանի համարվել, այսինքն՝ 3 տարով տարկետում են ստացել: 1 հոգու էլ տարկետման իրավունք է տրվել՝ ընտանեկան հանգամանքների առկայության հիմնավորմամբ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգողը նշեց նաև, որ զինակոչիկների բուժզննության ընթացքում չի պահպանվում անձնական գաղտնիության սկզբունքը: «Զորակոչիկների զննության, փորձաքննության ընթացքում ներկա են լինում այլ զորակոչիկներ, կամ կողմնակի անձինք: Խնդիրն այն է, որ այդ դեպքերում զորակոչիկները որոշ հիվանդությունների գանգատներ այլոց ներկայությամբ կարող են չներկայացնել»,- ասաց Ա.Սադիկյանը: Շատ դեպքերում զինակոչիկներին լրացուցիչ հետազոտությունների չեն ուղարկում՝ հիմնավորելով, թե ՄՌՏ-ն թանկ է: Դրական փոփոխոթյուն կա մի հանգամանքում. քաղաքացիների դիմումների դեպքում զինկոմիսարիատները տրամադրում են բուժփաստաթղթերը: «Բայց բուժհաստատությունները, որոնց պարտավորությունը սահմանվել է կառավարության որոշմամբ, հրաժարվում են տրամադրել բժշկական փաստաթղթերը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
