«Սա առավել համոզված ասում եմ Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայտնի է դարձել, որ «Հոկտեմբերի 27»-ի քրգործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է։
Խորապես կասկածում եմ, որ այսօր Հայաստանի իրավապահ համակարգը՝ մասնավորապես դատախազությունը, ԱԱԾ-ն Հոկտեմբերի 27-ի նշանակության և կարևորության գործի բացահայտման համար ունեն անհրաժեշտ կարողություններ, և որ ավելի կարևոր է ունեն կամ հանդես կբերեն բավարար կամք և վճռականություն։
Մեր պետականության կայացման համար այս կարևորագույն հանգրվանում Հայաստանի իրավապահ, առավել ևս դատական համակարգը չի կարող մարսել Հոկտեմբերի 27-ի ծավալի գործ։ Սա առավել համոզված ասում եմ, երկու ամիս առաջ ԱԱԾ մեկուսարանում Նաիրի Հունանյանի հետ երկու ժամ տևած հանդիպումից հետո։ Շտապել հաստատ պետք չէ։ Իրավապահ համակարգին պետք է ժամանակ տալ կայանալ, կայունանալուց հետո միայն նոր ձեռնամուխ լինել այս գործի վերաբացմանը։
Իսկ որ Հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի, որ այս գործի ամբողջական բացահայտումից հետո մենք վերջապես կվերագտնենք մեր պետական արժանապատվությունը, կասկածից վեր է»։

«Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրեն Սուրենյանց
313:42
«Հայ ժողովրդի ուժը եղել է Արցախ-Սփյուռք-Հայաստան եռամիասնության մեջ. Արցախն ու Սփյուռքը կտրեցին, Հայաստանին մենակ են թողնում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
2613:18
«Ամեն մի նոր զիջմամբ մեր երկիրը ավելի է հեռվանում խաղաղությունից». Տիգրան Աբրահամյան
3713:00
Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
5312:48
«Ադրբեջանն այս պայմանական խաղաղության ժամանակահատվածն օգտագործում է իր նպատակներին հասնելու համար». Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
5512:36
«Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն, ազգային միասնականություն և սթափություն». Մանե Թանդիլյան
5312:24
«Քաղաքապետարանը մերժել է հանրահավաքի անցկացման դիմումը». Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
5912:18
«Պատերազմից վեց տարի անց վտանգը կրկնակի է». Սամվել Կարապետյան
6412:00