«Սասնա Ծռեր»-ը հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Արցախի արհեստական սուբյեկտացումը թունավոր պտուղներ է տալիս:
ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությունը բացահայտեց, թե որքան սնանկ ու վտանգավոր է Արցախի սուբյեկտացումը: Մի իրավիճակում, երբ ՀՀ ԱԳՆ-ն, սկզբունքորեն ճիշտ կողմնորոշվելով, հանդես է գալիս հավասարակշռված դիրքորոշմամբ, ՀՀ մաս կազմող Արցախի այսպես կոչված նախկին և ներկայիս ԱԽՔ-երը, կարծես մրցակցելով իրար հետ, յուղ են լցնում հակամարտության կրակի վրա:
Կարող ենք հաստատապես արձանագրել, որ արդեն տեսնում ենք Արցախի արհեստական սուբյեկտացման առաջին թունավոր պտուղները: 5-րդ շարասյան միջնաբերդի վերածված պաշտոնական Ստեփանակերտի հովանավորությամբ Արցախի անունից հանդես եկող Կրեմլի տեղական գործակալները փորձում են վարել ՀՀ ազգային շահերին տրամագծորեն հակառակ առանձին արտաքին քաղաքականություն: Այս օրինակն ակնհայտորեն մատնացույց է անում «Մեկ Հայրենիք-երկու պետություն» հակահայ հայեցակարգի օտար տիրոջը և նրա տեղական շահառուներին:
Ի ցույց դնելով արդեն բացահայտված վտանգը՝ դատապարտում ենք Արցախը սուբյեկտացնելուն ուղղված ՀՀ իշխանությունների քաղաքականությունը, պահանջում ենք օր առաջ հրաժարվել դրանից և որդեգրել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ավարտին հասցնելու քաղաքականություն:
Դառնալով ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների նկատմամբ ՀՀ դիրքավորմանը, պետք է հաշվի առնենք, որ երկուսն էլ մեզ համար բարեկամ են, ուստի այդ առումով մեր արտաքին քաղաքականությունն անհրաժեշտ է դիրքավորել չեզոքության, իսկ հնարավոր դեպքերում՝ նաև միջնորդի ու կայունության կղզյակի տիրույթներում»:

«Իսկ հանրային կյանքում որևէ լուրջ քննարկում չեղավ»․ Վահե Հովհաննիսյան
916:24
«Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ». Նարեկ Գրիգորյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
5415:36
«Ջուրը ուզել եմ, որ խմեմ, բայց հնչել են հայհոյանքներ՝ նետել եմ»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
5415:30
«Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»․ Կոբախիձե
10514:55
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Ռասսվետ» համակարգի ստեղծմանը ներգրավված ընկերությունների ու քաղաքացիների նկատմամբ
10914:43
«Երկրի գործող ղեկավարի կողմից արդարացվեց և խրախուսվեց բռնությունը»․ Արմեն Մարտիրոսյան
5714:36
«Դուք միմյանցից շատ քիչ բաներով եք տարբերվում»․ Սուրեն Սահակյան
7014:18
«Հայաստանի խորհրդարանը վերածվել է բռնցքամարտի ռինգի»․ միջազգային լրատվամիջոցների անդրադարձը (տեսանյութ)
6714:06