«Այս անգամ ևս Հայաստանի բախտը բերեց». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականացավ մեր կանխատեսումներից ևս մեկ տարբերակ, որ համարել էինք հնարավոր. ԱՄՆ - Իրան լարվածությունը գնաց դեպի դեէսկալացիա: Այս սցենարի մասին կարծիք հայտնել էինք հենց անմիջապես Սուլեյմանիի սպանության օրը, երեկ՝ դարձյալ խոսել այդ մասին:
Ակնհայտորեն նախագահ Թրամփը իր ոճի մեջ հերթական քայլը կատարեց. սահման անցավ, հետո անմիջապես հետ կանգնեց՝ միավորներ հավաքելով ամերիկյան թրամփիստների շրջանակներում: Նախագահի վերընտրման հավանականությունն այս քայլով շեշտակիորեն մեծացավ: Մյուս կողմից՝ ակնհայտորեն Իրանն իրեն շատ սթափ և հաշվարկված պահեց և ինքն իր հերթին զերծ մնաց էսկալացիայից: Ակնհայտ էր, որ ամերիկյան ռազմական բլոկը ակնկալում էր հարձակման այդպիսի թիրախ, իսկ իրանցիները որոշեցին սահմանափակվել միայն այդ թիրախով:
Լարումն, անշուշտ, այլ հարթություններում կմեծանա: Բացառված չէ, որ նախընտրական այս շրջանում Թրամփին հավելյալ միավորներ չշնորհելու համար իրանցիներն առայժմ զերծ կմնան պրոքսիների միջոցով տարածական գործողություններից:
Ամեն պարագայում լարման թուլացումը դրական դինամիկա է Հայաստանի համար: Այս անգամ ևս Հայաստանի բախտը բերեց՝ չհայտնվել հրդեհվող տարածաշրջանի կենտրոնում: Մյուս կողմից, սակայն, Թուրքիայի՝ Լիբիայում ներգրավվելն ընդդեմ սաուդցիների կողմից հովանավորվող Հաֆթարի ուժերի՝ հստակ ազդակ է այն հանգամանքի, որ հայ-ադրբեջանական առաջիկա պատերազմի ժամանակ թուրքական զորքերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, կամ էլ՝ ադրբեջանական զորքերի կազմում և ադրբեջանական համազգեստներով ներգրավվելու են այդ կոնֆլիկտում: Այս համատեքստում այլևս առաջնային անհրաժեշտություն է՝ հայկական արտաքին քաղաքականության ոլորտում աննախադեպ նոր և հնարամիտ լուծումների փնտրտուքը: Դրանց մասին մի քանի անգամ արդեն հրապարակայնորեն ակնարկել ենք, բայց պաշտոնական Երևանում ինչպես որ կային տնայնագործական մակարդակում, այնպես էլ՝ մնում են: Իսկ գեոպոլիտիկայի հոտ՝ տնայնագործական թե գործարանային՝ Երևանից անգամ, ցավոք, չի էլ գալիս»:

«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
2201:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
3100:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
3200:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
4000:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
53Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
60Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
89Երեկ, 22:54
«Եթե մարդուն հայրենազրկել են, ո՞վ է պաշտպանելու նրա՝ հայրենիքում ապրելու իրավունքը»․ Մհեր կարագոզյան
66Երեկ, 22:36