«Երեխաները չպետք է Մեսրոպ Մաշտոցին QR կոդով ճանաչեն»․ բողոքի ակցիա

Այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել՝ պահանջելով Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը հետ բերել Այբբենարանի առաջին էջ։ «Մեր պահանջները հստակ են։ Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը պետք է վերադառնա Այբբենարանի առաջին էջ, Մեսրոպ Մաշտոցը Մատենադարանի դիմացի արձանը չէ, երեխաները Մեսրոպ Մաշտոցին չպիտի ճանաչեն սառը, չոր QR կոդով»,- ասաց ակցիայի կազմակերպիչ, «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության հիմնադիր Մեսրոպ Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ ԿԳՄՍ-ից ընդունել են իրենց պահանջները՝ դիտարկելու նպատակով։ «Մենք նաև մշակութային բաժնի պատասխանտուի հետ հանդիպում ենք ուզում՝ Արարատի վերաբերյալ մեր պահանջը ներկայացնենք։ Մենք Արարատը չենք դիտարկում պետական սահման, Արարատը եղել է և կա մեր մշակութային, հոգևոր արժեքը, և այն չպետք է հեռացվի մեր պետական խորհրդանիշներից»,- նշեց Մեսրոպ Հովհաննեսյանը։
Ակցիայի մասնակիցները իրենց պահանջը՝ դիմումի տեսքով, փոխանցեցին նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանին։
Նշենք, որ այս տարվա առաջին դասարանի Այբբենարանի դասագրքերում հայոց այբուբենի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը երեխաները կարող են ստանալ միայն QR կոդով։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
67128.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
66828.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
72827.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
73827.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
55226.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
189924.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
401219.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
117718.08.2026, 18:36