«Փաշինյանի կողքին չկան էնպիսինները, որ ասեն՝ բա՛վ է, արածդ անթույլատրելի է»․ Վլադիմիր Մարտիրոսյան
![]() 480 Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 18:12 Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ հաշվով խնդիրն այլևս այն չէ, թե ինչպիսին է Փաշինյանը և ինչ է անում: Նա իր անձնական և քաղաքական վերջնախաղում է: Խնդիրը լայն առումով այն է, որ նրա համակարգում, նրա կողքին, նրա ենթակայության տակ չկան էնպիսինները, որոնք նրան ասեն՝ կանգնիր, բավ է, չի կարելի, արածդ անթույլատրելի է, համաձայն չեմ և հենց այդ պատճառով այլևս այս ամենի մաս ուղղակի, թե անուղղակի չեմ ուզում լինել: Խոսքը միայն նրա ՔՊ-ական էշելոնի մասին չէ, էնտեղ որակի մասին խոսելն ավելորդ է: Խոսքը Փաշինյանի քաղաքականությունը հողի վրա իրագործող պաշտոնյաների մասին է, թերևս նրանց ընտանիքների, ծնողների, ընկերների, միջավայրերի մասին, որոնք այս ամենի մաս և այս ամենի թույլատրելիության և նորմալականության պատասխանատվությունը որևէ պարագայում և որևէ արգումենտով իրենց վրայից գցել չեն կարող: Էդպիսի մարդիկ բոլորիս շրջապատներում կան և իրենց դիրքավորում են որպես մասնագետ, բյուրոկրատ, պաշտոնյա, ովքեր պետական աշխատողներ են և իբր քաղաքականության մաս չեն, ապաքաղաքական են: Աղբյուրը` Վլադիմիր Մարտիրոսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
