Հայտնի է՝ որ գործի շրջանակներում է վարչապետը հարցաքննվել

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկատվություն է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարցաքննվելու վերաբերյալ:
«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 05-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի, ինչպես նաև ՀՀ ՀՔԾ պետ Ս. Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը:
Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում է քննվում նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:
Երկու հարցաքննությունները տևել են ընդհանուր 2 ժամ 35 րոպե»:

Կադրային փոփոխություններ՝ ՆԳՆ-ում
119Երեկ, 09:12
Ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատան պարիսպը (տեսանյութ)
22615.09.2026, 10:48
Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
81209.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
154309.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
84308.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
84308.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
67007.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
75206.09.2026, 19:18