«Գեներալ Մանվելի խափանման միջոցը փոխելու մասին». Ստյոպա Սաֆարյան
![]() 507 Հինգշաբթի, 16 հունվարի, 2020 թ., 00:40 Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեներալ Մանվելի խափանման միջոցը փոխելու մասին 1. Մեկնաբանություններ աչքովս ընկան, որոնք նպատակ են հետապնդում հանրությանը մոլորեցնելու ու հեղափոխությունից հիասթափեցնելու, թե իբր Մանվել Գրիգորյանին մեկընդմիշտ բաց են թողել, քանի որ չեն կարողացել ապացուցել նրա մեղքը։ Ստիպված ենք հիասթափեցնել մանիպուլյատորներին. Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքները չեն հանվել, նա շարունակում է գործով անցնել որպես մեղադրյալ և սոսկ խափանման միջոցն է փոխվել, ենթադրում եմ, առողջության վատթարացման պատճառով, իսկ մոտ ապագայում առողջությանը որևէ վտանգ չսպառնալու դեպքում էլ պատիժն անխուսափելիորեն կրելու է։ 2. Եթե նրա կյանքի օրերը հաշված են ու նա կարող էր մահանալ բանտում, ապա ճիշտ որոշում է կայացվել. մեր երազած պետությունն անմեղ Հաց բերողին կամ նույնիսկ հանցագործության մեջ մեղադրվող գեներալին խոշտանգող ու սպանող պետությունը չէ։ Մենք իրավունք չունենք ու չպետք է թույլ տանք, որ պետությունն արյան պատասխանատվության տակ մտնի, պետությունը հանցագործ դառնա, ինչպես դա արեցին նախկին իշխանությունները։ 3. Եթե այս ամենն ընդամենը կազմակերպված թատրոն լինի (իսկ դա, կարծեք թե, քիչ հավանական է, որովհետև բժիշկների խումբն է եզրակացություն տվել) գեներալի պաշտպանական խմբի կամ դատավորի կողմից, միևնույնն է, ուրախությունը կարճ է տևելու, քանի որ Մանվել Գրիգորյանի վրայից մեղադրանքները հանված չեն ու չեն կարող հանվել, որովհետև նրա դեմ ձեռքբերված ապացույցներն ու փաստերը անողոք են ու անհերքելի։ Այնպես որ ամեն ինչ ճիշտ է արված գոնե պետության կողմից։ Եթե խաղ լինի, դրա դեմը փակելը շատ հեշտ է»։ |

«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
118Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
155Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
121Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
234Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
228Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
274Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
218Երեկ, 19:30
«Եթե Արամ Զավենիչը Վազգենի չափ ոտքերը պնդացնի, ատամները չի՞ գցելու Նիկոլի կոկորդից». Արգիշտի Կիվիրյան
158Երեկ, 19:06
