Գեորգի Կուտոյան անունով օգտատերը «Վիքիպեդիա»-ից 3 անգամ փորձել է ջնջել ԱԱԾ նախկին տնօրենի կենսագրությունը
![]() 565 Ուրբաթ, 17 հունվարի, 2020 թ., 20:35 Հայերեն Վիքիպեդիայից հունվարին մի քանի անգամ՝ այդ թվում նաև՝ երեկ, փորձել են ջնջել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կենսագրությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Հունվարի 3-ի ցերեկը Գեորգի Կուտոյան անուն ազգանունով «Վիքիպեդիա»-ում գրանցված օգտատերն ամբողջությամբ ջնջել է ԱԱԾ նախկին տնօրենի մասին տեղեկությունը»,- ասել է Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ դրանից հետո հայերեն «Վիքիպեդիա»-ի համակարգողներից մեկը մի քանի րոպեից հետո վերականգնել է այդ ջնջված տեղեկությունը: «Դրանից կես ժամ հետո Գեորգի Կուտոյան անունով օգտատերը նորից մտել և ջնջել է այդ տեղեկությունը, որից հետո դարձյալ «Վիքիպեդիա»-ի համակարգողներից մեկը վերականգնել է այն»,- ասել է մեդիափորձագետը: Հիշեցնենք, որ այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
