Ի՞նչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ»
![]() 514 Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 10:15 «Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց ողջ հանրապետությունը։ Նրա դին հայտնաբերվել էր իր բնակարանում՝ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, երբ նա տանը միայնակ էր, իսկ կինն ու երեխան եղել են ծնողների տանը: Հայտնել էինք նաև որ կրակոցն արձակվել է իրեն պատկանող զենքից, տան սենյակի պատերին էլ կրակոցների հետքեր են առկա: Ավելի ուշ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել), եւ հաստատել մեր ունեցած տեղեկությունները: «Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Տեղում պարզել ենք, որ զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով: Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ սենյակում, որտեղ դին հայտնաբերվել է»,- նշեց նա: Հետաքրքիր է, որ սա թավշյա հեղափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյայի՝ դեռևս անհայտ պայմաններում մահվան արդեն երկրորդ դեպքն է. 2019 թվականին հայտնաբերվել էր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան. երկուսն էլ մահացել են հենց իրենց պատկանող զենքից: Երեկ այս առնչությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց. «Այժմ որևէ հիմք չունեմ կապելու. եթե լիներ, կասեի»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
