ԱԱԾ աշխատակիցները Գագիկ Խաչատրյանի որդուն օդանավակայանից տարել են. նրան մեղադրանք է առաջադրվել. «Հրապարակ»
![]() 489 Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 10:40 «Մեզ տեղեկացրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին։ Հենց օդանավակայանում՝ Երևան ժամանելուն պես, նրան են մոտեցել ԱԱԾ աշխատակիցները և տարել իրենց հետ։ Մեր տեղեկություններով՝ նրան մեղադրանք է առաջադրվել և ստորագրությամբ ազատ արձակվել։ Մեր աղբյուրը նշում է, որ նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, սակայն գործը նոր չի հարուցվել և առնչություն չունի նրա հոր գործի հետ։ Իսկ գործը գաղտնի են պահել, որ Գուրգեն Խաչատրյանը վերադառնա Հայաստան։ Մենք կապվեցինք Գուրգեն Խաչատրյանի հետ։ Նա բոլորովին չզարմացավ մեր հարցից, սակայն հերքեց՝ ասելով, թե իր նկատմամբ հարուցված ոչ մի գործ չկա։ ԱԱԾ-ից մեզ պատասխանեցին․ «Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ ոչինչ չենք հրապարակում»,-գրում է թերթը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
