ԱԱԾ-ի հաղորդագրությունը` Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
![]() 1717 Շաբաթ, 18 հունվարի, 2020 թ., 13:25 ԱԱԾ տնօրենի ԺՊ-ն և անձնակազմը ցավակցություն է հայտնել ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ. «Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։ Գեորգի Կուտոյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել է վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։ Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա։ Համոզված եմ, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ այս ողբերգության հարուցած բազմաթիվ հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին»,- նշված է հաղորդագրության մեջ: |

Ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)
345Երեկ, 12:00
Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից
42020.03.2026, 16:00
Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել
39020.03.2026, 15:06
Տնտեսավարող տուգանվել է՝ հանրահայտ ապրանքային նշանների ներքո ոչ օրիգինալ օծանելիք իրացնելու համար
40020.03.2026, 13:48
«Տեխնիկական խափանումը վերացվել է». Երևանի մետրոպոլիտեն
31620.03.2026, 12:00
Մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում (տեսանյութ)
33820.03.2026, 10:48
ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները
38819.03.2026, 18:42
«Սա կարևոր տարի է հայկական ժողովրդավարության համար». ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար
39619.03.2026, 18:30
