«Ուկրաինայում կրճատում են պաշտոնյաների աշխատավարձերը և պարգևավճարները». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայում կրճատում են նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը և պարգևավճարները. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ժամանակ հրահանգել է կրճատել նախարարների, պետական գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների տնօրենների և նրանց տեղակալների աշխատավարձերը...
«Դա պետք է լինեն նորմալ աշխատավարձեր... Մենք հասկանում ենք, որ նրանք շատ լուրջ մասնագետներ են, բայց ես ուզում եմ ընդհանուր կարծիք ունենալ ձեր և նախարարների հետ, որ նման աշխատավարձերն այսօր Ուկրաինայում չեն կարող լինել այն վիճակում, որում գտնվում է մեր տնտեսությունը»,- ասել է Զելենսկին...
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ այն նախարարներն, ովքեր համաձայն չեն այս որոշման հետ, կարող են հրաժարական տալ...
Հավելեմ, որ Ուկրաինան Հայաստանի հետ համեմատած բավական «հարուստ» երկիր է... Սակայն, ինչպես տեսնում ենք, Ուկրաինայի նախագահը՝ որպես երկրի ղեկավար, պետական մտածելակերպ է դրսևորում և դուրս գալով երկրի տնտեսական և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակից կրճատում է պաշտոնյաների և նրանց տեղակալների աշխատավարձերը...
Իսկ Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը, արհամարհած ունենալով երկրի տնտեսության և բնակչության սոցիալական վիճակը, հասարակությունից գաղտնի 100%-ով բարձրացնում է նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերը, տարեկան մի քանի անգամ պարգևավճարներ տալիս պատգամավորներին և այլ պաշտոնյաների... Իսկ բնակչությանը հասնում են կրճոններ, որոնք «խժռվում» են գնաճի պատճառով...
Ի դեպ, եթե Ուկրաինայի նախագահը բարձրաձայնում է իր նախարարների «շատ լուրջ մասնագետ» լինելու հանգամանքը, ապա պարոն Փաշինյանի կառավարության և թիմի 95%-ին կարելի է մեկ բառով բնութագրել՝ դիլետանտներ, որի համար վերջիններս միլիոններ են ստանում պետական բյուջեից...»:

Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
8209:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
6209:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
15209:01
«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
10103:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
10502:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
10501:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
11400:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
13100:00