ՊՆ-ն ամփոփել է կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման ոլորտում կատարած աշխատանքը
![]() 358 Կիրակի, 26 հունվարի, 2020 թ., 23:05 ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների և զորամասերի հրամանատարների թիկունքի գծով տեղակալների և կապիտալ շինարարության ծառայությունների պետերի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2019թ.-ին զինծառայողների կոմունալ-կենցաղային և բնակարանային պայմանների բարելավման, շենք-շինությունների, կոմունալ կառույցների և կոմունիկացիոն համակարգերի ընթացիկ նորոգման ու սպասարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնագիտացված կազմակերպությունների միջոցով կազմակերպված ընթացիկ նորոգման աշխատանքների, շենք-շինությունների, հողանցման եզրագծերի, կոմունիկացիոն համակարգերի՝ ջրագծերի և կոյուղագծերի, տանիքների, էլ.համակարգերի, օդափոխության համակարգերի նորոգման, արևային էներգիայի ստացման համակարգերի տեղադրման, ինչպես նաև զինված ուժերի ստորաբաժանումների զորանոցային և գրասենյակային գույքի ու կահույքի ապահովման հարցեր: «Արձանագրվել է ԶՈՒ թիկունքի վարչության կազմում նոր կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության ձևավորման փաստը, որի գործառութային խնդիրներից է զորանոցային-բնակելի ֆոնդերի, կոմունիկացիոն համակարգերի, ինժեներական հաղորդակցության միջոցների և սարքավորումների շահագործման ղեկավարման ու վերահսկման համապատասխան աշխատանքների իրականացումը, ՊՆ ԿՇ և ԱԲ վարչության հետ համատեղ զորամասերում զորանոցային-բնակելի ֆոնդերի և ինժեներական կոմունիկացիաների շահագործման պահանջների համար անհրաժեշտ պահեստային մասերի, ընթացիկ նորոգման համար նյութերի ու սարքավորումների ձեռքբերման պլանավորումը և գնումը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
