«Մեր զինվորներն ու սպաները պատրաստ են պատվով կատարել մարտական ցանկացած խնդիր». Սարգիս Ստեփանյան
![]() 487 Երեքշաբթի, 28 հունվարի, 2020 թ., 17:35 ՀՀ զինված ուժերի մայոր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով ու հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայոց Բանակի տոնի կապակցությամբ։ Այս տոնի առթիվ շնորհավորանքների հասցեատերը դուք եք՝ ձեզանից յուրաքանչյուրը։ Սա մեր պապերի, հայրերի, մեր զավակների տոնն է ու նրանց աննկուն թիկունքի՝ տատիկների, մայրերի ու դուստրերի տոնը: Հայոց բանակը ծնունդ առավ մեր գոյապահպանման պատերազմի կրակների մեջ: Նա ծնվեց որպես հայի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա: Նա ծնվեց արյունով, ծնվեց սևազգեստ մայրերի աղոթքներով։ Նրա ծնունդով անմահացան շատ հայորդիներ։ Փա՛ռք հայրենիքի համար զոհված տղաներին: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
