«Ոչ մեկին չի ներվելու հեղափոխության տապալումը». Արման Բաբաջանյան
![]() 289 Չորեքշաբթի, 29 հունվարի, 2020 թ., 17:05 ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհանգստացնողը համընդհանուր շփոթն է՝ այն ինչին միտված են եղել պետության և պետականության հակառակորդ և թշնամի բոլոր սեգմենտների ջանքերը, ովքեր իրենց նպատակին հասնելու համար ոչ մի միջոցի առաջ կանգ չեն առել, տառացիորեն ոչ մի․․․ Հեղափոխությունը ոչ մի երկրում տեղի չի ունենում միանգամից, մեկ ակնթարթում, մեկ կամ երկու տարում։ Դա երկարատև ու բարդ գործընթաց է։ Բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են, բայց հեղափոխությունները շատ ժամանակ հենց բարեփոխումների պատճառով մեռնում են իշխանական ստորին օղակներում և բյուրոկրատական միջանցքներում։ Մեզանում ևս կա այդ վտանգը, բայց դրանից պետք չէ վախենալ, առավել ևս հուսահատվել՝ պետք է գնալ առաջ, առանց դույզն-ինչ վախի։ Եթե կարողանանք վերաձևակերպել, թե ինչի մասին և ինչի համար էր հեղափոխությունը, կարողանանք վերասահմանել հեղափոխության նպատակն ու տեսլականը, թե ինչու, և ինչպես են կատարվելու բարեփոխումները, ամեն ինչ կընկնի իր տեղը՝ ո՛չ մի հուր, ո՛չ մի այր, ո՛չ մի խորհրդանիշ և ո՛չ մի «կոնսենսուս» չի կարող ավելի ուժեղ գտնվել, քան այն առաջադրանքը, որ մեր ժողովուրդն է դրել քաղաքական նոր առաջնորդության առաջ՝ ի դեմս իշխանության և ընդդիմության։ Ոչ մեկին չի ներվելու հեղափոխության տապալումը։ Այն հավասարապես լինելու է իշխանության և ընդդիմության տապալումը։ Այնպես որ, իզուր ձեզ համար նոր դիրքավորումներ մի փնտրեք. բոլորը գիտեն՝ ով եք, որտեղից եք սերում և ուր եք գնում»։ |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
