«Քոչարյանն անհավասար պայմաններում է». Սեյրան Օհանյան
![]() 417 Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 00:55 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, անդրադարձել է Արցախյան ազատամարտին՝ հիշելով դրվագներ բուն ռազմական գործողությունից: Անդրադառնալով ներկայիս ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես՝ այն մարդկանց, ովքեր գործունեություն են ծավալել Արցախյան շարժման գործում և այժմ դատական գործերով են անցնում, Օհանյանն ասել է. «Այսօր շատ մարդիկ անցնում են քրեական տարբեր գործերով: Հերոսների հարցում պետք է շատ զգույշ արվեն ձևակերպումները. այդուհանդերձ, գոյություն ունի անմեղության կանխավարկած: Մանվել Գրիգորյանն, օրինակ, Արցախում հերոսացել է, եթե նա առողջական խնդիրներ ունի, ի՞նչն է խանգարում, որ նա տանը բուժում ստանա՝ միաժամանակ մասնակցի նաև դատական գործընթացներին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ պետականաշինության գործում մեծ դերակատարություն և ներդրում են ունեցել ՀՀ երեք նախագահները և ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ Սեյրան Օհանյանն ասել է. «Դեմ եմ, որ պետության 2-րդ նախագահը ընդգրկված լինելով «Մարտի 1»-ի գործում, անհավասար պայմաններում լինի: Ինքը կարող է ազատ լինել և մասնակցել այդ դատավարություններին, ինքը չի կարող խոչընդոտել: Այսքան ես մասնակցում եմ նիստերին, իր կողմից, կամ թեկուզ իմ կողմից, շուրջ 800 վկա կա, թող նրանցից մեկն ասի, որ իմ կամ Քոչարյանի կողմից ինչ-որ մեկը զանգած լինի, ասի, որ ինչ-որ մի բան փոխի. էն մարդը հո իր հրամանագիրը չի՞ փոխելու»: Օհանյանը եթերի ընթացքում խուսափել է խոսել ՀՀ-ում տիրող քաղաքական իրավիճակի մասին: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
