Քարվաճառում դասադուլ անող դպրոցականի գրառումը
![]() 429 Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 13:15 Ֆեյսբուքյան օգտատեր Վլադիմիր Գրիգորյանը հրապարակել է Քարվաճառում դասադուլ իրականացնող դպրոցականի գրառումը. «Շատ է քննարկվում մեր՝ քարվաճառցի դպրոցականներիս՝ ԴԱՍԱԴՈՒԼԻ տեսքով նախաձեռնած բողոքի ակցիան՝ ընդդեմ շրջանում փոքր հէկաշինության անթույլատրելի չափերի: Նախ ասեմ, որ մենք ունենք հասուն միտք՝ ինքնուրույն որոշում կայացնելու համար, և ՈՉ մեկը մեզ չի ուղղորդել։ Մենք այսօր որոշել ենք ժամանակ տալ՝ մեր պահանջը կատարելու համար՝ այն է պատշաճ և վստահելի հանձնաժողով ստեղծել՝ առկա և կառուցվող հէկ-երի վերաբերյալ եզրակացություն կազմելու համար: Մեր որոշումը մենք կայացրել ենք ինքնուրույն, առանց որևե ճնշման։ Այս որոշումն ընդունելը համընկել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի՝ մեզ հետ հանդիպման հետ, սակայն Արտակ Բեգլարյանն այս որոշումն ընդունելու վրա որևէ ազդեցություն չի ունեցել: Սա մեր՝ քարվաճառցի դպրոցականներիս, միակ պաշտոնական հայտարարությունն է այսօրվա իրադարձությունների վերաբերյալ»: Հ. Գ. Սա էլ ուղարկեք ՀՀ արտաքին գործերի նախարարին, որ օրերով ընթացող բանակցություններում բոլորի համար դարձնի լիարժեք հասկանալի, թե ինչ սերունդ է մեծացել Քարվաճառում, Քաշաթաղում ու առհասարակ ողջ Արցախում և ինչ էր նա կարող է անել, եթե հանկարծ էլի...»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
