ՀՅԴ-ն 1 դրամ փոխհատուցում է պահանջում Արման Բաբաջանյանից
![]() 379 Ուրբաթ, 31 հունվարի, 2020 թ., 14:50 «Միջազգային փորձառությունում, առհասարակ չի կարող քաղաքական որակվել հայտարարությունը, որը հստակ ծանր, կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն ուղղված հայտարարություն է». հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ ի պատասխան այն հարցի, թե մտահոգություն չունե՞ն, որ դատարանում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կասի, թե քաղաքական հայտարարություն է արել: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Ա. Բաբաջանյանն ԱԺ ելույթում անդրադարձել էր «Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, կուսակցության անցյալը որակել «ահաբեկչական», իսկ կուսակցության առաջնորդների կենսագրությունն էլ՝ «քրեական՝ սկսած ահաբեկչական գործողություններից մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»: Դա ՀՅԴ-ն համարել է զրպարտանք, պատվի և արժանապատվության վնասում և հայցով դիմել դատարան: Փաստաբան Հայկուհի Սեդրակյանը նշեց, որ «Քաղաքացիական օրենսգիրքը» վիրավորանքի և զրպարտության համար 1-2 մլն դրամի փոխհատուցում է նախատեսում, սակայն տվյալ հայցում վիրավորանքի համար հրապարակային ներողություն և1 դրամ խորհրդանշական փոխհատուցում են պահանջել և նույնքան էլ փոխհատուցում՝ զրպարտության համար: Ա. Մինասյանն էլ լրացրեց, որ օրենքով նախատեսված առավելագույն գումարը չի կարող պատճառված վնասի փոխհատուցում համարվել, որովհետև պատվին և արժանապատվությանը հասցված վնասն անչափելի է: Ա. Բաբաջանյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է իր ասածն ապացուցող առնվազն 2 փաստաթուղթ ներկայացնել դատարանում: ՀՅԴ ԳՄ անդամն ի պատասխան հայտարարեց, որ ուրախ կլինի լսել Ա. Բաբաջանյանի փաստարկները: «Կարծում եմ՝ ակտիվ դատական նիստեր ենք ունենալու»,-ասաց Ա. Մինասյանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
